15 նոյեմբերի 2016 - 13:52 AMT
Էդվարդ Մունկի նկարը վաճառվել է $54.5 միլիոնով

Նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի «Աղջիկները կամրջի վրա» կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է $54.5 միլիոնով, ինչը ռեկորդային է նկարի համար: Sotheby's-ը սակարկության է դնում իմպրեսիոնիստների և ժամանակակից արվեստի գործերը:

«Աղջիկները կամրջի վրա» կտավը դասվում է 1900-ականների առաջին կեսին Մունկի ստեղծած նկարների համանուն շարքին: 1902թ. նկարի վրա, որը սակարկության էր դրվել, մի խումբ աղջիկներ են պատկերված կամրջի կենտրոնում, որը գտնվում է նկարչի սիրած քաղաքում` Օսգորստրանում:

Կտավը երկու անգամ դարձել է նկարչի ամենաթանկ վաճառված նկարը: 1996-ին այն վաճառվել է 7,7 մլն դոլարով, իսկ 12 տարի անց` 30,8 մլն դոլարով: Այսօր ռեկորդային է համարվում Մունկի «Ճիչը» նկարի գինը, որը 2012-ին վաճառվեց գրեթե 120 մլն դոլարով:

«Աղջիկները կամրջի վրա» կտավի մեկնարկային գինը 43 մլն դոլար էր, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ընթերցեք նաև. Հայ նկարիչների կտավները` Trinity International Auction-ում