14 հունիսի 2007 - 14:07 AMT
Ֆրանսիան մտադիր է արգելափակել հետագա բանակցությունները Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ հունիսի վերջին կայանալիք բանակցությունները կարող են տապալվել երեքից երկու հոդվածի մասով: Կիպրոսից բացի բանակցությունները արգելափակելու մտադրության մասին անսպասելիորեն հայտարարել է Փարիզը: Ֆրանսիան մտադիր է արգելափակել հետագա բանակցությունները Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ, գրում է Financial Times Deutschland-ը: Հղում անելով Ֆրանսիայի դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչների վրա, թերթը հաղորդում է, որ երկրի նախագահ Ն.Սարկոզին կարող է փորձել վետո դնել «Տնտեսական եւ արտարժութային միություն» հոդվածով բանակցությունների վրա»:

Փարիզը, որը նախկինում եւս դեմ էր Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, հիմնավորելով իր մերժումը նրանով, որ բանակցությունների այդ ուղղությունը տարածվում է միայն այն երկրների վրա, որոնց ապագա լիիրավ անդամակցությունը ԵՄ-ին կասկածներ չի առաջացնում: Այդպես էր, օրինակ, Արեւելյան Եվրոպայի երկրների հետ, որոնք միացան ԵՄ-ին վերջին տարիներին, հաղորդում է Deutsche Welle-ն: