16 նոյեմբերի 2016 - 13:27 AMT
Դենվերն ԱՄՆ առաջին քաղաքը կդառնա, որտեղ կթույլատրվի մարիխուանայի օգտագործումը բարերում

ԱՄՆ Կոլորադոյի նահանգի մայրաքաղաք Դենվերն ԱՄՆ առաջին քաղաքը կդառնա, որտեղ կթույլատրվի սեփական արտադրության մարիխուանայի օգտագործումը ոչ միայն բժշկական, այլ նաև սոցիալական նպատակներով: Դա կթույլատրվի որոշ բարերում, յոգայի ստուդիաներում և պատկերասրահներում, գրում է 112.ua-ն AFP վրա հղումով:

Նախաձեռնությունը բավարար քանակի քվե է հավաքել մարիխուանայի օրինականացման համար քվեարկության ժամանակ ԱՄՆ 9 նահանգներում, որն անցել է ԱՄՆ նախագահի ընտրությունների հետ միաժամանակ: Հենց որ ձայների պաշտոնական հաշվարկն ավարտվի, նորարարության կողմնակիցները հուսով են, որ այն կաշխատի: Մասնավոր բիզնեսը կկարողանա անհրաժեշտ թույլտվություն ստանալ սեփական արտադրության մարիխուանան վաճառելու համար:

Նոյեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Կալիֆորնիայի և Մասաչուսեթսի բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել թմրանյութերի օգտագործմանը ռեկրեացիոն նպատակներով: 3 նահանգում` Նևադայում, Մենում և Արիզոնայում, քվեների հաշվարկը շարունակվում է:

Ֆլորիդայի, Հյուսիսային Դակոտայի և Արկանզասի նահանգներում քվեարկել են բժշկական մարիխուանայի օրինականացման օգտին: «Սա մեծ հաղթանակ է մարիխուանայի մասին օրենքի բարեփոխման համար պայքարոզ շարժման համար»,-հայտարարել է Drug Policy Alliance կազմակերպության տնօրեն Իթան Նադելմանը: