16 նոյեմբերի 2016 - 14:06 AMT
Google-ի նոր PhotoScan հավելվածը կսկանավորի հին լուսանկարները

Google ընկերությունը թողարկել է PhotoScan հավելվածը iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար: Հավելվածը կոչված է օգնելու թվայնացնել հին չտպված լուսանկարներն ու մշակել դրանք` բարձրացնելու համար որակը, հայտնում է Ferra.ru-ն:

PhotoScan-ը սկանավորում է լուսանկարները տեսախցիկի օգնությամբ, մաքրում թերություններից, շտկում ըստ կադրերի և շրջում ավտոմատ ռեժիմով անկյունների ճանաչման հիման վրա: Արդյունքում կստացվեն շտկված հեռանկարով ուղղանկյուն թվային լուսանկարներ:

Google PhotoScan հավելվածը iOS-ի և Android-ի համար կարելի է անվճար ներբեռնել App Store-ում և Google Play-ում: