14 հունիսի 2007 - 18:26 AMT
Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը Բրյուսելում ծրագրված չէ
Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Միքայել Հարությունյանի եւ Սաֆար Աբիեւի հանդիպումը Բրյուսելում ծրագրված չէ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, առանձին հանդիպման հավանականությունը փոքր է: Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հնարավոր է Միքայել Հարությունյանի եւ Սաֆար Աբիեւի հանդիպումը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ պատվիրակությունը Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորությամբ մասնակցում է Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանության նախարարների նսիտին: