Բանաստեղծ և երաժիշտ Բոբ Դիլանը չի կարողանա մեկնել Ստոկհոլմ` գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը:
Դիլանը շատ կցանկանար մասնակցել արարողությանը, սակայն այլ գործեր ունի, հայտնել է նա Շվեդական ակադեմիային հղած նամակում, հայտնում է BBC-ին:
«Երեկ երեկոյան մենք անձնական նամակ ենք հղել Բոբ Դիլանին, որտեղ նա պարզաբանել է, եր նախկինում ունեցած պայմանավորվածությունների պատճառով չի կարողանա դեկտեմբերին մեկնել Ստոկհոլմ, նշանակում է, չի կարողանա մասնակցել արարողությանը: Նա կրկին նշել է, որ մեծ պատիվ է համարում մրցանակի շնորհումն իրեն և շատ կնցանկանար անձամբ ստանալ այն»,-ասվում է Շվեդիայի ակադեմիայի հայտարարության մեջ:
Մրցանակը ստանալու համար երաժիշտը պետք է Ստոկհոլմ այցելի կես տարվա ընթացքում` դեկտեմբերի 10-ից սկսած և դասախոսություն կարդա` դա ակադեմիայի միակ պայմանն է:
«Դափնեկրի ներկա չգտնվելը հազվագյուտ դեպք է, սակայն ոչ բացառիկ»,-ասել են Շվեդիայի ակադեմիայում` նշելով, որ Դիլանի մրցանակը «նախկինի պես իրեն է պատկանում»:
Բանաստեղծ և երաժիշտ Բոբ Դիլանը դարձել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր: Մրցանակը շնորհվել է «ամերիկյան երգարվեստում նոր բանաստեղծական արտահայտչականության ստեղծման համար»:
Նոբելյան կոմիտեի կանոնադրության մեջ ասվում է, որ «գրականություն է համարվում ոչ միայն գեղարվեստական գրականությունը, այլ նաև այլ ստեղծագործությունները, որոնք իրենց ձևով կամ ոճով գրական արժեք են ներկայացնում»: