16 հունիսի 2007 - 15:58 AMT
Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կկատարվի դիվանագիտական ճանապարհով, գտնում է Վ. Յուշչենկոն
«Ես վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կկատարվի դիվանագիտական ճանապարհով, բանաձեւով, որը կապահովի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշակի հատուկ կարգավիճակը»,- Կիեւում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն:

Նրա խոսքերով, ամբողջ հարցը նրանում է` արդյոք կբավականացնի կողմերի քաղաքական կամքը, որպեսզի ընդունեն այդ բանաձեւը, իրենց երկրներում ունենալ քաղաքական առաջնություն եւ բացատրել իրենց ժողովուրդներին, որ դա հակամարտության կարգավորման միակ ուղին է: «Այլ ճանապարհ չկա: Եթե նույնիսկ ինչ-որ մեկին դա դուր չի գալիս, ապա, ինձ թվում է, պետք է քաղաքական իմաստություն ունենալ ազգի այն հատվածներին ազդանշաններ հղելու, որոնք այսօր դեռ չեն ընդունում այդ տարբերակը»,- ասել է նա:

Ուկրաինայի նախագահի կարծիքով, այսօր այդ հակամարտության կարգավորման մեկ հիմնական խնդիր կա` ժամանակի կորուստը: «Իսկ ժամանակը, որը մենք այսօր կորցնում ենք հակամարտության կարգավորման մեջ, այլ որակական կարգավորում չի տալիս եւ այդ պատճառով Ուկրաինայի դիրքորոշումը կայանում է նրանում, որ մենք պատրաստ ենք մեր ամբողջ պաշարը ուղղել նրան, որպեսզի օպտիմալացնենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրով երկխոսությունը»,- նշել է Վիկտոր Յուշչենկոն, հաղորդում է «Թրենդը»: