Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաննում այս պահին ընթանում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի կալանքի ժամկետը երկրացնելու դիմումի քննությունը։
Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու, ինչպես նաև 2015-ին Հայոց ցեղասպանության հիշատակի նախօրեին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հոդվածներով։
Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանն ասել է, որ Ավետիսյանի մեղադրանքը խստացվել է՝ նրան մեղսագրվել է նաև զենքի հափշտակություն, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը։
Ավետիսյանը չի ցանկացել մասնակցել դատական նիստին։
Քիչ անց կմեկնարկի նաև «Սասնա ծռեր»-ից Աշոտ Պետրոսյանի դատական նիստը։ Ենթադրվում է, որ նրան դատապարտյալների հիվանդանոցից կտեղափոխեն դատարանի դահլիճ։
Պետրոսյանը, հրազենային ծանր վիրավորումով էր դուրս եկել ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարաքծից։ Նա մեղադրվում է շենքեր և շինություններ զավթելու և ապօրինի զենք տեղափոխելու և պահելու մեջ։
Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ, Պետրոսյանի մեղադրանքը ևս կխստացվի և ըստ պաշտպանի, նրան կմեղսագրվի նաև պատանդ վերցնելը։
15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից:
Կարդացեք նաև՝ «Սասնա ծռերից» Պետրոսյանին, Մանուկյանին ու Խանդոյանին առաջադրած մեղադրանքները լրացվել են