Գործադիրը նոյեմբերի 18-ի նիստում առաջարկել է սեփականաշնորհել Բժշկական իզոտոպների արտադրության կենտրոնը՝ ընդունելով համապատասխան որոշումը:
Կենտրոնն առայժմ չի գործում։ Դրա ստեղծման մասին որոշումն ընդունվել է 2009-ին։
$12-14 մլն մասնավոր միջոցների ներգրավման շնորհիվ պլանավորվում էր բացել օնկոլոգիական իզոտոպների կենտրոն և քիմիաթերապիայի կլինիկա։
Կենտրոնի ստեղծման մասին եռակողմ համաձայնագիրը ստորագրվել էր էկոնոմիկայի, առողջապահության նախարարությունների և Global medical Solutions ընկերության միջև։