2016 թվականի հուլիսի 17-ին Էրենունու ՊՊԾ տարածքի գրավման արթիվ ՔՕ 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված գործով 21 մեղադրյալի նախկինում առաջադրված մեղադրանքները լրացվել են: Այդ մասին է հայտնում Հատուկ քննչական ծառայությունը:
Վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Ներսես Պողոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Հովհաննես Պետրոսյանի և Հրայր Թոփչյանի նկատմամբ քրեական գործն անջատել է, և մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով՝ այդ մասին հաղորդել է մեղադրյալներին, պաշտպաններին, դատավարության մյուս մասնակիցներին: Քրեական գործի նյութերը ծանոթացման համար տրամադրվել են վերը նշված անձանց: Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Մասնավորապես, Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, (հանցագործության նախապատրաստություն, շենքերի զավթում, զանգվածային անկարգություններ`ուղղորդված սպանությամբ)
Գևորգ Սաֆարյանին՝ 35-225-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության նախապատրաստություն, շենքերի զավթում)
Սասունիկ Կիրակոսյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հովհաննես Պետրոսյանին և Հրայր Թոփչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով հրազեն կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)
Վարուժան Ավետիսյանին՝ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Ուրիշի գույքի ոչնչացում, պատանդ վերցնել, զենքի ապօրինի շրջանառություն, զենքի հափշտակում)։
Պավել Մանուկյանին՝ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (գույքը փչացնելը, պատանդառություն, շենքեր գրավելը, զենքի ապօրինի շրջանառություն և հափշտակություն)։
Աշոտ Պետրոսյանին՝ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով(գույքը փչացնելը, պատանդառություն, շենքեր գրավելը, զենքի ապօրինի շրջանառություն և հափշտակություն)։
Գագիկ Եղիազարյանին՝ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որեւէ գործողություն կատարելուն կամ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով՝կատարվել է կազմակերպված խմբի կողմից):
Էդվարդ Գրիգորյանին՝ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (գույքը փչացնելը, զենքի ապօրինի շրջանառություն, անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որեւէ գործողություն կատարելուն կամ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով՝ կատարվել է կազմակերպված խմբի կողմից)։
Սմբատ Բարսեղյանին՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (2 հոգու սպանություն, պատանդառություն, զենքի ապօրինի շրջանառություն և հափշտակում)։
Մխիթար Ավետիսյանին՝ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով(գույքը փչացնելը, զենքի ապօրինի շրջանառություն, անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որեւէ գործողություն կատարելուն կամ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով՝ կատարվել է կազմակերպված խմբի կողմից)։
Արմեն Բիլյանին՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սպանություն, պատանդառություն, զենքի ապօրինի շրջանառություն և հափշտակում):
Կարո Եղնուկյանին՝ 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքի գրավման գործողությանն ու պատանդառությանը հանցակցություն)։
Խաչատուր Գիչյանին՝ 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքի գրավմանը գործողությանը հանցակցություն)։
Սեդրակ Նազարյանին և Արմեն Լամբարյանին՝ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառելով,անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որեւէ գործողություն կատարելուն կամ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով՝ կատարվել է կազմակերպված խմբի կողմից,ենքի ապօրինի շրջանառություն):
Արայիկ Խանդոյանին և Արեգ Կյուրեղյանին՝ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պատանդառություն, զենքի ապօրինի շրջանառություն, զենքի հափշտակում):
Մնացած մեղադրյալների և կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործության մյուս դեպքերի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: