Իսրայելում կայացած Summer Love միջոցառմանը Coca-Cola ընկերությունը շշերի համար հատուկ հարմարանք է ներկայացրել Selfie Bottle անվանումով:
Ըստ արտադրողի, դա «աշխարհում առաջին սելֆին է»: Ինչպես կարելի է գուշակել անվանումից, գաջեթը թույլ է տալիս սելֆի նկարահանել շշից կոլա խմելիս, գրում է Ferra.ru-ն:
Selfie Bottle-ը հարմար է կես լիտր տարողությամբ Coca-Cola-ի շշերի համար, որն ինքնաբերաբար լուսանկարում է շիշը 70 աստիճանով թեքելու դեպքում: Հետագայում օգտատերը կարող է լուսանկարը տեղափոխել համակարգիչ USB-ի միջոցով:
Ընկերության գաղափարն այն է, որ երեկույթների սիրահարները կհրապարակեն այդ լուսանկարները սոցցանցերում` Snapchat-ում, Facebook-ում և Instagram-ում:
Հարմարանքի մշակմամբ զբաղվել է իսրայելյան Gefen Team ընկերությունը: Դեռ պարզ չէ, արդյոք դրանք նախատեսաված են զանգվածային արտադրության համար: