18 հունիսի 2007 - 15:51 AMT
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի նիստին
Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակցին պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, հունիսի 20-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: