Նոյեմբերի 19-ին Ծաղկաձորում կայացած երիտասարդ բժիշկների նորաստեղծ ազգային խորհրդի հիմնադիր համագումարին խորհրդի նախագահ է ընտրվել Իջևանի ԲԿ-ի նախկին տնօրեն, առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը։
Համագումարին մասնակվել է խորհրդի 120 պատվիրակ:
«Երիտասարդ բժիշկների խորհրդի ստեղծման նպատակն է, առաջին հերթին, մասնակցել ՀՀ առողջապահության նախարարության կողմից ստեղծվող, իրականացվող և ակնկալվող ծրագրերի մշակման ու իրացման գործընթացներում, ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ», - PanARMENIAN.Net -ին տեղեկացրեց Վանեսյանը:
Նրա խոսքով, խորհուրդն աշխատելու է աջակցել բժիշկների պաշտպանվածությանը, ինչը ենթադրում է բժշկին վերաբերող օրենսդրության ստեղծում, պատասխանատվության և պարտականությունների սահմանում:
Բացի այդ, նորաստեղծ խորհրդի նպատակներից է՝ նպաստել բժշկի շարունակական բժշկական կրթությանը, աջակցել ՀՀ-ում բժշկական որակի և բժշկական կազմակերպությունների հավատարմագրման անկախ համակարգի ստեղծմանը, ինչպես նաև աջակցել բժշկական հաշտարարի ինստիուտի ստեղծմանն ու կայացմանը:
«Ոչ պակաս կարևոր է նաև նպաստել մարզային բժշկական կազմակերպությունների երիտասարդ մասնագետներով համալրմանը, ինչը ենթադրում է երիտասարդ բժիշկների համար մարզային բժշկական կազմակերպություններում նպաստավոր պայմանների ստեղծում, մրցունակ և երաշխավորված աշխատավարձ, իրավական պաշտպանվածություն, նպաստավոր կոմունալ կենցաղային պայմաններ», - նշեց Վանեսյանը:
ՀՀ երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի հիմնադիր համագումարին Վանեսյանը հայտարարել է, որ կառույցը կհամագործակցի Ամերիբանկի և «ՌԵՍՈ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության հետ:
Ամերիաբանկի տարածքային ստորաբաժանումների կառավարման վարչության տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը նիստում տեղեկացրեց, որ բանկը հանդես է գալիս հատուկ առաջարկով առողջապահության ոլորտի աշխատակիցների համար:
Բանկն առաջարկում է արտոնյալ պայմաններով և պարզեցված գործընթացով տարատեսակ վարկեր` տրամադրելով մի շարք արտոնություններ առողջապահության ոլորտի թե՛ պետական և թե՛ մասնավոր հատվածի աշխատակիցներին: Նրանք հնարավորություն ունեն ստանալ վարկային գիծ Ամերիաբանկի միջոցով ստացվող զուտ աշխատավարձի մինչև 6-ապատիկի չափով, առավելագույնը` 5 մլն ՀՀ դրամ:
Բանկը տրամադրում է նաև առանց գրավի սպառողական վարկեր` զուտ աշխատավարձի մինչև 10-ապատիկի չափով, առավելագույնը` 5 մլն ՀՀ դրամ:
Հիփոթեքային վարկերի տրամադրման դեպքում 10%-ի չափով ավելացվում է վարկ/գրավ հարաբերակցությունը Բանկում գործող ընդունելի ցուցանիշի նկատմամբ:
Այլ վարկերի ստացման դեպքում առողջապահության ոլորտի աշխատակիցներին վարկերը տրամադրվում են Ամերիաբանկում գործող տոկոսադրույքից 0,25% ցածր տոկոսադրույքով:
Ամերիաբանկն առողջապահության ոլորտի աշխատակիցներին տրամադրում է նաև մի շարք այլ արտոնություններ, մասնավորապես.
• ArCa Classic քարտ` անվճար
• Visa Electron/Cirrus Maestro քարտ` 1000 ՀՀ դրամ, գործող 2500 ՀՀ դրամի փոխարեն
• Visa Classic/Mastercard Standard քարտ` 3000 ՀՀ դրամ, գործող 6000 ՀՀ դրամի փոխարեն
• Visa Gold/Mastercard Gold քարտ` 10.000 ՀՀ դրամ, գործող 20.000 ՀՀ դրամի փոխարեն:
Հեռակառավարման համակարգերից օգտվելու համար Բանկը տրամադրում է հետևյալ արտոնությունները.
• Ամերիա Օնլայն բանկինգ և Ամերիա Մոբայլ բանկինգ ծառայությունները տրամադրվում են 1000 ՀՀ դրամ մեկանգամյա վճարով` գործող 6000 ՀՀ դրամի փոխարեն:
• Ամերիա Հեռախոսային բանկինգ ծառայությունը տրամադրվում է 1000 ՀՀ դրամ մեկանգամյա վճարով` գործող 5000 ՀՀ դրամի փոխարեն:
Իսկ մի շարք արտոնություններ ունեցող «Ամերիա Պերսոնա» անհատականացված փաթեթը Բանկը տրամադրում է տարեկան ընդամենը 20.000 ՀՀ դրամով:
Այսպիսով Ամերիաբանկը ներկայացրեց առողջապահության ոլորտի աշխատակիցների համար մշակված հատուկ փաթեթը: Բանկը մասնակիցներին նվիրեց Visa Gold քարտեր ստանալու հավաստագիր` 1 տարվա անվճար սպասարկմամբ:
Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ առողջապահության ոլորտի աշխատակիցներին ուղղված առաջարկությունների փաթեթը ներկայացնում է մի շարք արտոնություններ ու առավելություններ: Նրա խոսքով, փաթեթի առանձնահատկություններից է առավելությունների տրամադրումը՝ վարկավորման առումով, արտոնյալ պայմաններն այլ բանկային ծառայությունների մասով և մի շարք պարզեցված ընթացակարգով վարկային պրոդուկտները:
«Ամենակարևորն այն է, որ առողջապահության ոլորտի աշխատակիցերը, անկախ այն հանգամանքից, թե որ բանկում է սպասարկվում նրանց գործատուն, կարող են մեր բանկի միջոցով աշխատավարձ ստանալ, օգտվել այս ամբողջական փաթեթից», - ասաց Խաչատրյանը:
Պատասխանելով առողջապահության ոլորտում գործակցության այլ օրինակների մասին PanARMENIAN.Net-ի հարցին, նա հայտնեց, որ Ամերիաբանկը բնականաբար գործակցում է ոլորտի տարբեր կազմակերպությունների հետ, սակայն այս առաջարկի առանձնահատկությունն այն է, որ բուժաշխատողն որպես անկախ անձ իր նախաձեռնությամբ կարող է սպասարկվել բանկի կողմից:
Համագումարի ընթացքում գործադիր մարմնի թեկնածու անդամ, Էլիտ-Մեդ ԲԿ աշխատակից, գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյաննն անդրաձարձավ ոլորտի մի շարք խնդիրներին:
«Հանգամանքների բերումով առնչվել եմ երիտասարդ բժիշկների խնդիրներին և ամփոփելով գալիս եմ այն եզրակացության, որ երիտասարդ բժիշկները մրունակ չեն ՀՀ փոքր շուկայում, ինչպես նաև դրսի մեծ շուկայում: Այստեղ մրցունակ չեն, քանի որ գործում են ծանոթ, բարեկամական կապերը միայն, և նրանք դժվարությամբ են աշխատանք գտնում, վարձատրվում են քիչ, նաև խնդիր է ղեկավարի, վերադասի կամակայությունները:
Իսկ դրսում կա լեզվական պատնեշ, բացի այդ՝ այստեղ ավարտած ամենափայլուն գնահատականներով երիտասարդ բժիշկը, օրինակ՝ ԱՄՆ-ում կրթությունը շարունակելու համար չի կարողանում հաղթահարել նույնիսկ այնտեղի քննության ամենանվազագույն շեմը, ստացվում է՝ բավարար գիտելիքներ չունի», - ասաց Մանասյանը:
Նա խնդիրների լուծումը մի քանի ուղղութամբ է տեսնում.
«Ներսում պետք է լուծվի ապահովագրության հարցը, անհրաշեժտ էներքին շուկան գիտելիքների արժևորման դաշտ տեղափոխել, պետք է շատանան կլինիկաները մարզերում՝ բարձրացնելով բժիշկների միջև մրցակցությունը, բանիմաց բժիշկենրի դերը բարձրանա: Իսկ դրսում մրցունակ լինելու համար պետք է լուծել ոչ որակյալ կրթության խնդիրը: Բացի այդ, տաղանդավոր երիտասարդ մասնագետները մեկնում են եվրոպական երկրներ, այնքան բարձր աշխատավարձեր են ստանում, որ մնում են այնտեղ մշտական բնակության: Այսպիսով, անհրաժեշտ է մարզային կենտրոնների ներգրավվածությամբ մասնագիտական մրցակցության բարձրացում, վճարունակության ապահովում և որակյալ կրթություն»:
Գյումրիի ԲԿ բժիշկ Արմեն Խաչատրյանն, իր հեթին, նկատեց, որ խնդիրը մարզային բժշկության զարգացումն է. «նորավարտ բժիշկները ցանկանում են մայքարաքաղաքում աշխատել, քանի որ հեղինակավոր է համարվում, մարզերում նոր կադրերով համալրում չկա, սերնդափոխություն չկա: Այդ խնդիրը լուծելու համար բացակայում է կոնկրետ պետական քաղաքականություն:
Անհրաժեշտ է մարզերում նորավարտ բժշկին աշխատանքային պայմաններով, ցածր տոկոսադրույքով կամ ծառայողական բնակարաններով ապահովել, իսկ մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում անհրաժեշտ է անընդհատ վերապատրաստման հնարավորություններ տալ», - ասաց Խաչատրյանը:
Նա ընդգծեց, որ պահանջվում է նախարարության, մարզպետարանների ակտիվ համագործակցությամբ միջոցառումների ծրագիր մշակել՝ պետական մակարդակով։