21 նոյեմբերի 2016 - 10:25 AMT
«Մանկական Եվրատեսիլ-2016». ՀՀ-ն ներկայացնող դուետը 2-րդն է

«Մանկական Եվրատեսիլ-2016»-ի պրոֆեսիոնալ և պատանի ժյուրիների, ինչպես նաև փորձագետների քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչներ Անահիտն ու Մերին վաստակել են 232 միավոր և զբաղերել 2-րդ հորիզոնականը:

Մալթայի մայրաքաղաք Վալետտայում կայացած մրցությում նրանք ընդամենը 7 միավորով են զիջել մրցույթի հաղթող ճանաչված Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլիին, տեղեկացնում է Հանրային հեռուստատեսության ֆեյսբուքյան էջը։

Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կատարել են Ավետ Բարսեղյանի և Նիկ Եգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը:

Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007-ից: 2010-ին Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011-ին հյուրընկալել Հայաստանում: