21 նոյեմբերի 2016 - 10:51 AMT
Դիլիջանի, Իջևանի և Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որԴիլիջանի, Իջևանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: