21 նոյեմբերի 2016 - 11:46 AMT
Կարյակին-Կարլսեն. 7-րդ ոչ ոքին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում

Ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ 7-րդ պարտիան աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում:

Կարլսենը ու Կարյակինը պարտիան ոչ ոքիով են ավարտել 33-րդ քայլում: Հաջորդ տուրը կկայանա նոյեմբերի 21-ին:

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցապայքարում 12 պարտիա է անցկացվելու: Հաղթողը պետք է հավաքի 6,5 միավոր: Հավասար հաշվի դեպքում նոյեմբերի 30-ին կանցկացվի թայ-բրեյք:

2016-ի մարտին Մոսկվայում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը հաղթել էր Սերգեյ Կարյակինը և աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկելու հնարավորություն ստացել (14 հնարավորից հավաքել էր 8,5 միավոր): Իսկ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում զբաղեցրել է 5-րդ տեղը: