Կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մեկնել է Ֆլորենցիա, որտեղ «Ֆիորենտինա» ակումբում կանցկացնի մեկշաբաթյա փորձաշրջան։ Նա մարզվում է «Ֆիորենտինայի» երկրորդ թիմում։
Վահան Բիչախչյանը «Շիրակ» ակումբի ֆուտբոլիստ է և մինչև 18 տարեկանը լրանալը (09.07.2017) չի կարող տեղափոխվել մեկ այլ ակումբ։
«Շիրակի» կիսապաշտպան Վարդան Բիչախչյանը հրավիրվել է Մ19 հավաքական և կմասնակցի Եվորպայի Մ19 առաջնության ընտրական փուլին։
Հոկտեմբերի սկզբին Վահան Բիչախչյանն ընդգրկվել է բրիտանական The Guardian-ի աշխարհի 60 առավել հեռանկարային ֆուտբոլիստների ցանկում: 17-ամյա Բիչախչյանը ցանկում միակ հայ ֆուտբոլիստն է:
«Ոմանց կողմից Մխիթարյանի պես տաղանդավոր համարվող Բիչախչյանն իր առաջին խաղն անցկացրեց 16 տարեկանում, «Շիրակի» կազմում: Նա փոխարինման է դուրս եկել վրացական Գորիի «Դիլա» ակումբի դեմ խաղում ու գոլ խփել, ինչն օգնեց թիմին Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ դուրս գալ: Այդ գնդակի շնորհիվ նա դարձավ Եվրոպայում գոլ խփած ամենաերիտասարդ հայ ֆուտբոլիստը », - գրել է պարբերականը:
«Բիչախչյանը լավ գոլային տեսողություն ունի ու պատրաստ է մեն-մենակ դուրս գալ հակառակորդների դեմ», - նշել է պարբերականը՝ հավելելով, որ խաղաոճը հիշեցնում է Կեվին դե Բրույնեի ու երիտասարդ Ուեյն Ռունիի «ձեռագիրը»:
Բիչախչյանն առաջնության 8 խաղում խփել է 2 գնդակ ու կատարել 1 գոլային փոխանցում: