21 նոյեմբերի 2016 - 15:38 AMT
Ուորլիքը հեռանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնից

Ջեյմս Ուորլիքը հեռանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնից: Ամերիկացի համանախագահը համապատասխան գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Դեկտեմբերի 31-ին ես կհեռանամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնից: Ինձ համար պատիվ էր ավելի քան 30 տարի ծառայել Պետդեպարտամենտում»,-ասվում է գրառման մեջ:

Մեկ այլ գրառման մեջ ամերիկացի համանախագահը հայտնել է, որ պաշտոնաթողությունից հետո աշխատակցելու է ռուսական իրավաբանական ընկերության հետ: «Ես համագործակցելու եմ Ռուսաստանի ամենամեծ և հեղինակավոր իրավաբանական ընկերության հետ»,-գրել է Ուորլիքն իր միկրոբլոգում:

Ջեյմս Ուորլիքը կհամագործակցի ռուսական «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» ընկերության հետ, որին կմիանա 2017-ի հունվարին ընկերության Վաշինգտոնի գրասենյակում: