21 նոյեմբերի 2016 - 16:52 AMT
Ադրբեջանի հակադոպինգային գործակալությունը ճանաչվել է WADA-ի պահանջներին չհամապատասխանող

Ադրբեջանի, Բրազիլիայի և Ինդոնեզիայի հակադոպինգային ազգային գործակալությունները ճանաչվել են WADA-ի պահանջներին չհամապատասխանող: Այդ մասին ասվում է WADA-ի Twitter-ի միկրոբլոգում հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ:

«WADA-ի հիմնադիրների խորհուրդը հաստատում է Ադրբեջանի, Բրազիլիայի և Ինդոնեզիայի անհամապատասխանության մասին հռչակագիրը»,-ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Խորհրդի նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին Գլազգոյում:

2015-ի նոյեմբերին WADA-ն կազմակերպության օրենսգրքին չհամապատասխանող է ճանաչել Ռուսաստանի հակադոպինգային գործակալությանը` Ռուսադային:

Ընթերցեք նաև. Ադրբեջանցի մարզիկը զրկվել է օլիմպիական մեդալից խթանիչ օգտագործելու պատճառով