21 նոյեմբերի 2016 - 18:31 AMT
Ստոլտենբերգ. Հայ-թուրքական սահմանի հարցն այդ երկու երկիրը պետք է քննարկի

Ստամբուլում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 62-րդ ամենամյա նստաշրջանին, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակութունը, բարձրացվել է հայ-թուրքական փակ սահմանի հարցը:

ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը հարցրել է կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին՝ արդյոք նա իր թուրք գործընկերների հետ քննարկել է հայ-թուրքական փակ սահմանի հարցը, որը ըստ էության խոցելի է դարձնում անվտանգությունը տարածաշրջանում:

Ստոլտենբերգը՝ նշելով, որ սահմանի փակ լինելու հարցը վերաբերում է երկու երկրներին, ասել է. «Կարծում եմ, որ այս հարցը պետք է քննարկվի երկու երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի միջև», թուրքական Haberler-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով հունիսին Բունդեսթագի կողմից բանաձեւի ընդունումը, որով Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ճանաչվել են ցեղասպանություն, աել որ՝ ՆԱՏՕ-ում հուսով են, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կնորմալանան:

«Այդ հարցը ՆԱՏՕ-ին չի վերաբերում»,-ասել Էր նա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում: