22 նոյեմբերի 2016 - 10:26 AMT
Լոռու և Սյունիքի մարզերում ձյուն է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Սիսիան-Գորիս և Կապան-Գորիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում, Տավուշի մարզում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: