Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար 8-րդ խաղում ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը սև ֆիգուրներով հաղթել է գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:
Նախորդ 7 խաղերն ավարտվել էին ոչ ոքի: Շախմատիստներին դեռ 4 խաղ է սպասվում:
2016-ի մարտին Մոսկվայում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը հաղթել էր Սերգեյ Կարյակինը և աշխարհի չեմպիոնի կոչումը Նյու Յորքում վիճարկելու հնարավորություն ստացել (14 հնարավորից հավաքել էր 8,5 միավոր):
Իսկ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում զբաղեցրել է 5-րդ տեղը: