19 հունիսի 2007 - 17:53 AMT
Հունիսի 20-ին Երեւան կժամանի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը
Հունիսի 20-ին եռօրյա այցով Երեւան կժամանի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ դեսպան Ռոբերտ Սիմոնսը: Այցի ընթացքում նախատեսվում են Ռոբերտ Սիմոնսի հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ: Հունիսի 22-ին Ռոբերտ Սիմոնսը մասնակցելու է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման հայկական հանձնաժողովի նիստին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: