ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության օպերատիվ հետախուզական բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս ՀՀ ՊՆ ՌՈ բաժին հրավիրված ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ Ա.Կ.Հ.-ն հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2014թ. $7000 է տվել Երևան քաղաքի բնակչուհի Ա.Գ.Գ.-ին, իր որդուն նույն թվականի ամառային զորակոչից երեք տարի ժամկետով տարկետում կազմակերպելու համար:
ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 21-ին Ա.Գ.Գ.-ն խոստովանել է վերը նշվածը, տեղեկցնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Գյումրիում նոյեմբերի 10-ին կաշառք ստանալիս ձերբակալվել է Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի բաժնի պետը։
Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4 րդ բաժնի պետ, մայոր Արտեմ Արտաշեսի Մարգարյանը ձերբակալվել է ՀՀ ՊՆ ՌՈ ՕՀ և ՀՕԾ բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված հատուկ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում՝ կաշառք ստանալիս։ Գործով կատարվում է քննություն։