Նոյեմբերի 24-ին մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որը կանցկացվի «Իմ Արցախը» խորագրի ներքո:
Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Կշարունակվեն նաև նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում և Արցախում:
Հեռուստամարաթոնը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին և 12-ժամյա ուղիղ եթերով կհեռարձակվի Հայաստանի Հանրային, Արմենիա, Շանթ և Երկիր Մեդիա հեռուստաալիքներով, ինչպես նաև առցանց՝ www.himnadram.org:
Ամենամյա hեռուստամարաթոնի եթերում Հիմնադրամն ամփոփում է տարվա ընթացքում իրագործված և ընթացիկ ծրագրերը, հայտարարում տեղական մարմինների հավաքագրած գումարները:
Նվիրատվություն հնարավոր է կատարել՝
- SMS ուղարկելով 8000 կարճ համարին կամ զանգահարելով 090008000 /sms/զանգի արժեքն է 300 դրամ/,
-այցելելով Հայփոստի ցանկացած բաժանմունք,
-այցելելով Հիմնադրամի գործադիր վարչություն,
- Ձեր բանկից փոխանցում կատարելով Հիմնադրամի` ՀՀ Կենտրոնական բանկի հաշվեհամարին 103003215672 /ՀՀ դրամ/, 103003615673 /ԱՄՆ դոլար/,
- առցանց` donate.himnadram.org
Կարդացեք նաև՝ «Հայաստան» հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոն. Հասույթը՝ ԼՂՀ տուժած համայնքների վերականգնմանը
«Հայաստան» հիմնադրամը 26 բնակարան է նվիրել Գյումրիի անօթևան ընտանիքներին