23 նոյեմբերի 2016 - 12:44 AMT
Հալեպի հայկական բոլոր դպրոցները փակ են

Հալեպի հայ համայնքին պատկանող բոլոր դպրոցներն ու վարժարանները նոյեմբերի 23-ին փակ են: Այս մասին հայտնել է «Գանձասար» պարբերականն իր ֆեյսբուքյան էջի միջոցով:

Ավելի վաղ Հալեպի արևմտյան թաղամասում, որը գտնվում է կառավարական զորքերի հսկողության տակ, հրթիռակոծման է ենթարկվել թաղամասի դպրոցներից մեկը, ինչի հետևանքով զոհվել է 7 երեխա և 1 կին:

Ակտիվ հրթիռակոծման և ռմբահարման են ենթարկվել նաև Հալեպի արևելյան թաղամասերը, որոնք գտնվում են ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ:

ՌԴ ՊՆ փորձագետները հաստատել են քլորի և սպիտակ ֆոսֆորի կիրառումը Հալեպի հարավ-արևելքում` 9 նմուշի ստուգում անցկացնելով: Այդ մասին հայտարարել է լրագրողներին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Կարդացեք նաև՝Սիրիական բանակը գրոհում է զինյալների դիրքերը Հալեպի արևելքում