20 հունիսի 2007 - 19:00 AMT
Հայաստանն ամենեւին էլ անտարբեր չէ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից Գաբալայի ՌՏԿ-ի համատեղ օգտագործման հարցի նկատմամբ
Գաբալայի ՌՏԿ-ի համատեղ օգտագործման մասին Ռուսաստանի առաջարկությունը ԱՄՆ-ին հետաքրքրել է Հայաստանին: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, երբ խոսք է գնում անմիջապես Հարավային Կովկասի տարածաշրջանի մասին, Հայաստանի մոտ մի շարք հարցեր են ծնվում: «Գլխավոր հարցը, մասնավորապես, կայանում է նրանում, թե ինչպես կարող է այդ առաջարկությունն ազդել քաղաքական տեսանկյունից հավասարակշռության պահպանման եւ տարածաշրջանի անվտանգության հարցերի վրա: Հայաստանն ամենեւին էլ անտարբեր չէ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից Գաբալայի ՌՏԿ-ի համատեղ օգտագործման հարցի նկատմամբ»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը: