24 նոյեմբերի 2016 - 10:36 AMT
Չինաստանում էլեկտրակայանի փլուզումից մոտ 40 մարդ է զոհվել

Մոտ 40 մարդ է զոհվել Չինաստանի Ցզյանսի գավառի Ֆենչենե քաղաքում կառուցվող էլեկտրակայանի սառեցնող աշտարակի փլուզման հետևանքով: Այդ մասին հայտնել Չինաստանի պետական «Սինհուա» լրատվական գործակալությունը:

Վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան, այժմ փրկարարներ են աշխատում: Մանրամասներ հայտնի չեն, հայտնում է ՌԲԿ-ն:

Օգոստոսին պայթյուն տեղի ունեցավ չինական Հուբեյ գավառում` պայթել էր էլեկտրակայանի գոլորշու խողովակը: Վթարի հետևանքով 21 մարդ զոհվեց: