21 հունիսի 2007 - 16:41 AMT
Փարիզում Հրանտ Դինքի անվան դպրոց կբացվի
Հունիսի 30-ին Փարիզում տեղի կունենա Հրանտ Դինքի անվան դպրոցի բացումը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, բացման արարողությանը ներկա կգտնվեն Հրանտ Դինքի այրին Ռաքել Դինքը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանսիայի հայ համայնքի ու քաղաքական շրջանակների ներկայացուցիչները: Դպրոցի բացման նախաձեռնությունը Վարագա Սուրբ Խաչի եկեղեցու երկլեզու դպրոցների ասոցիացիաներինն է:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց հունվարի 19-ին Ստամբուլում, իր գրասենյակի մոտ, ազգայնական խմբավորման անդամ 17-ամյա Օգյուն Սամաստի ձեռքով: Սպանության պատճառ հանդիսացավ նաեւ Հ.Դինքի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: