
Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Մոսկվայում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը հանդիպել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ:
«Նման հանդիպում չի եղել Մոսկվայում», - հայտնեց Մելիքյանը PanARMENIAN.Net-ին:
Հայոց կաթողիկոսն ու Ալլահշուքյուր Փաշազադեն Մոսկվայում հրավիրված են եղել մասնակցելու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի 70-ամյակի տոնակատարությանը: