26 նոյեմբերի 2016 - 12:06 AMT
Իբրահիմովիչ. Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է, նա ստացավ իր շանսը «Մանչեսթեր Յունայթեդում»

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է, նա ստացավ իր շանսը ակումբում: Այսպիսի կարծիք է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը՝ նշելով, որ Մխիթարյանը պրոֆեսիոնալ վերաբերմունք ունի իր պարտականություններին, գրում է Sport-Express-ը Mirror-ի վրա հղումով:

Նոյեմբերի 24-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Ֆեյենորդին» Եվրոպայի լիգայի շրջանակում 4:0 հաշվով: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, նա փոխարինվեց 82-րդ րոպեին:

«Ես գիտեմ, թե ով է Մխիթարյանը: Ես տեսնում եմ նրան ամեն օր մարզումների ժամանակ: Մարզիչը 25 խաղացող ունի, նա է որոշում, թե ով դուրս կգա մարզադաշտ: Մխիթարյանը շատ որակյալ ֆուտբոլիստ է, ինչպես և բոլոր մյուսները թիմում»,-ասել է նա:

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում Հենրիխ Մխիթարյանն իրավամբ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: Հայ ֆուտբոլիստը ստացել է 11 հազար ձայն՝ առաջ անցնելով Ուեյն Ռունիից (3500) և Խուան Մատայից (1000):

Ընթերցեք նաև. Մոուրինյո. Մխիթարյանն իսկապես լավ խաղաց` նա տեխնիկապես շատ ուժեղ է, խաղը լավ է ընկալում