23 հունիսի 2007 - 15:21 AMT
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն սկսել է Կոսովոյի հարցով փակ խորհրդատվությունները
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն սկսել է Կոսովոյի խնդրի բանաձեւի երրորդ նախագծի հարցով փակ խորհրդատվությունները: Այն ներկայացրել են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: Այդ նախագծով, Բելգրադին եւ Պրիշտինային պետք է 120 օր տալ բանակցությունների համար: Այն դեպքում, եթե կողմերը համաձայնության չգան, ըստ բանաձեւի նախագծի հեղինակների, ճիշտ կլիներ մեխանիկորեն անկախություն տալ Կոսովոյի ալբանցիներին:

Ռուսաստանը չի ընդունում այդ նախագիծը եւ չի պատրաստվում մասնակցել դրա աշխատանքներին: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի խոսքերով, սխալ է կողմերին այնպիսի իրավիճակում դնելը, երբ կողմերից մեկը ուղղկիորեն շահագրգռված է, որպեսզի բանակցությունները տապալվեն, հաղորդում է «Վեստին»: