29 նոյեմբերի 2016 - 16:27 AMT
Հայ պատանի կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն Բելգիայում

Հայաստանի կոմպոզիտորների միության և «Վիտրաժ» միջզգային փառատոնի համագործակցության արդյունքում հայ պատանի կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։

Դեկտեմբերի 15-ին կայանալիք համերգին կներկայացվեն Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի բոլոր ժամանակների մրցանակակիրների ստեղծագործությունները, որոնք կկատարվեն Բրյուսելում գործող Պ․ Ի․Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աշակերտների և ուսուցիչների կողմից։

Համերգը նվիրված է մեծանուն հայ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին։ Միջոցառումն իրականանում է Բրյուսելում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ։