30 նոյեմբերի 2016 - 10:50 AMT
ՀՀ-ում 38 տարածքային ընտրական հանձնաժողով կլինի՝ նախկին 41-ի փոխարեն

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում սահմանել և համարակալել է տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքները և տարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` հանրապետությունում գործելու է 38 տարածքային ընտրական հանձնաժողով, որոնցից 10-ը` Երևան քաղաքում և 28-ը` մարզերում:

նախկինում, երբ ԱԺ ընտրությունները մեծամասնական ընտրակարգով էին, մեծամասնական պատգամավորների թվին համապատասխան՝ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով էր գործում:

ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան` տարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումը կիրականացվի 21-օրյա ժամկետում:

2017-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ-ում ձևավորվում են տարածքային ընտրական հանձնաժողովները: