25 հունիսի 2007 - 19:30 AMT
ՍՏՀԿ ԱԳՆ ղեկավարները համաձայնեցրել են ստամբուլյան գագաթնաժողովի հանրագումարային հռչակագիրը
Ստամբուլում ավարտվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍՏՀԿ) երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստը, որը անցնում էր Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլի նախագահությամբ: Կողմերը համաձայնեցրել են ՍՏՀԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի հանրագումարային հռչակագիրը: Փաստաթուղթը կընդունվի գագաթնաժողովի ավարտին: Նիստին մասնակցում էին Ուկրաինայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ալբանիայի, Սերբիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Մոդլավիայի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարները:

Ենթադրվում է, որ Հռչակագրի հիմնական տարրը կդառնա ՍՏՀԿ-ի առաջատար դերակատարությունը մերձսեւծովյան տարածքում տնտեսական համագործակցության զարգացման մեջ, կազմակերպության մասնակից երկրների միջեւ բարիդրացիական եւ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը: Փաստաթղթի նախագծում, մասնավորապես, նշվում է համագործակցության խորացումը այնպիսի փոխադարձ շահավետ բնագառավեռնում, ինչպես էներգետիկան, տրանսպորտը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, գիտությունն ու տեխնիկան, հեռահաղորդակցությունը, առեւտուրը, տուրիզմը, ինչպես նաեւ ահաբեկչության եւ կազմակերպված հանցագործության դեմ պայքարը:

Կազմակերպության շրջանակներում առավել հեռանկարային նախագծերից մեկը, որն այժմ ակտիվորեն քննարկվում եւ սկսկվում է իրականացվել, Սեւ ծովի շուրջ ավտոմայրուղու ստեղծումն է, հաղորդում է ՌԲԿ-ն:

ՍՏՀԿ անդամ են հանդիսանում 12 պետություն. Ադրբեջան, Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդավիա, Ռուսաստան, Ռումինիա, Սերբիա, Թուրքիան եւ Ուկրաինա: 13 պետություն, այդ թվում Բելառուսը, Գերմանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան դիտորդի կարգավիճակ ունեն: 2007 թվականի նոյեմբերի 1-ից նախագահությունը Թուրքայից կանցնի Ուկրանիային: