30 նոյեմբերի 2016 - 14:12 AMT
Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին պայմանագիրը ստորագրվել է

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն նոյեմբերի 30-ին ստորագրել են հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը։

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ միացյալ զորախմբի կազմում կընդգրկվեն Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և հայաստանյան ռազմական ստորաբաժանումներ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նոյեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել միացյալ զորախմբի ստեղծմանը։

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները նոյեմբերի 30-ին ստորագրել են նաև երկու նախարարության համագործակցության 2017 ծրագիրը։