30 նոյեմբերի 2016 - 18:28 AMT
Թրամփը մտադիր է հեռանալ բիզնեսից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր՝ բիզնեսից հեռանալու մտադրության մասին:

Նրա խոսքով, ցանկանում է ամբողջովին կենտրոնանալ երկրի կառավարման վրա։

«Ես դեկտեմբերի 15-ին Նյու Յորքում մամուլի ասուլիս կանցկացնեմ իմ երեխաների հետ ու կհայտարարեմ, որ լքում եմ մեծ բիզնեսը երկրի կառավարման վրա կենտրոնանալու համար», - գրել է ԹրամփըTwitter-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կհրաժարվի աշխատավարձից, որը ստանում են ԱՄՆ նախագահները:«Ես երբեք մեկնաբանություններ չեմ տվել այդ հարցի վերաբերյալ, սակայն պատասխանը ոչն է: Կարծում եմ, ըստ օրենքի, ես պետք է ընդունեմ $1-ը, նշանակում է տարեկան $1 կստանամ»,-ասել է նա: