30 նոյեմբերի 2016 - 19:06 AMT
Կիոկուշին կարատեի ԵԱ. Հայ մարզիկները ոսկե, բրոնզե և արծաթե մեդալներ են նվաճել

Նոյեմբերի 24-26-ը Հոլանդիայի Պապենդալ քաղաքում տեղի է ունեցել Կիոկուշին կարատեի Եվրոպայի 30-րդ բաց առաջնությունը, որին մասնակցում էին նաև Հայաստանի Կիոկուշին կարատեի մարզիկները: Հայաստանի հավաքականը ներկայացել էր 4 մարզիկով:

Ռաֆայել Վարդանյանը, գրավելով առաջին տեղը, հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Արթուր Ասրյանն արժանացել է արծաթե մեդալի, Հայկ Մկրտումյանն ու Արթուր Առուշանյանը, գրավելով 3-րդ տեղը, ստացել են բրոնզե մեդալներ, տեղեկացնում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան (KWF):