1 դեկտեմբերի 2016 - 10:28 AMT
ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ֆրանսիացի համանախագահը կայցելի տարածաշրջան

Առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի այցը տարածաշրջան, հայտնում են ֆրանսիական դիվանագիտական աղբյուրները:

Այցը նախատեսվում է դեկտեմբերի 2-րդ տասնօրյակին՝ Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո, որտեղ նախանշված է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների միջնորդությամբ, գրում է Yerkir.am-ը։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 20-ին ստորագրել էր հրամանագիր ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ: ԵԱՀԿ ՄԽ նախկին ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյն այդ պաշտոնում էր 2014-ից: