1 դեկտեմբերի 2016 - 12:38 AMT
Netflix-ից այսուհետ հնարավոր կլինի ֆիլմեր և սերիալներ ներբեռնել

Ամերիկյան Netflix ծառայությունը, որն առաջարկում է կինո և տեսաարտադրության առցանց դիտումներ, այժմ հնարավորություն կտա ամբողջ աշխարհում իր օգտատերերին ֆիլմեր ու սերիալներ ներբեռնել:

Netflix-ի բոլոր բաժանորդները iOS և Android հարթակներում կկարողանան սերիալներն ու ֆիլմերն անվճար ներբեռնել, գրում է Korrespondent.net-ը:

Էպիզոդները հնարավոր կլինի ներբեռնել ստանդարտ կամ բարձր որակով: Կոնտենը ներբեռնելու համար հարկ կլինի թարմացնել Netflix հավելվածը մինչև վերջին տարբերակը:

1997-ին ստեղծված Netflix ընկերությունն ի սկզբանե զբաղվում էր փոստով DVD ֆիլմերի վարձույթով: 1999-ին ստեղծվեց Video-on-Demand (Տեսանյութ ցպահանջ) ծառայությունը` օգտատերն ամսական բաժանորդավարձ է մուծում և ստանում է բոլոր սերիալները, ֆիլմերն ու մուլտֆիլմերը դիտելու հնարավորություն: