26 հունիսի 2007 - 18:32 AMT
Հայկական բանակը պատրաստ է պաշտպանել ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ գոյությունը
Հայկական բանակը հանդիսանում է կայացած կառույց` պատրաստ պաշտպանելու ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ գոյությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի այս տարվա շրջանավարտ սպաներին նվիրված միջոցառմանը: Օհանյանը նկատել է, որ հայկական բանակն ամեն օր բարեփոխվում է, բարձրանում է հայ զինվորականների մակարդակը: «Հայաստանի ԶՈՒ ամենօրյա բարեփոխումը կոչված է բանակը առաջատար դարձնելու տարածաշրջանում»,- հայտարարել է Գլխավոր շտաբի ղեկավարը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: