1 դեկտեմբերի 2016 - 17:45 AMT
Դավիթ Թորոսյանը՝ ՀՀ բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հայտարարել է մեծահասակների հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը: Այդ պաշտոնը կրկին ստանձնել է Դավիթ Թորոսյանը, ում 2015-ին փոխարինել էր Կարեն Աղամալյանը:

Արթուր Գևորգյանը կիրառում է ռոտացիոն կարգ` մի շարք մարզիչների հնարավորություն տալով մարզել հավաքականն ու ցուցադրել իրենց կարողությունները: Նրա խոսքով, լավագույնները մնում են, իսկ նրանք, ովքեր չեն արդարացնում, հեռանում են` հնարավորություն ընձեռելով մյուսներին, գրում է Panorama.am-ը:

Մինչ այս հավաքականը գլխավորում էր Կարեն Աղամալյանը։