Հայաստանում միջին աշխատավարձը $403 է (համախառն): Այդպիսի տվյալներ է ներկայացրել 2016-ին Աշխատանքի միջազգային կազմակերպությունը:
Վրաստանում այն կազմում է $430, իսկ Ադրբեջանում` $303: Այսպիսով, Հայաստանը միջին աշխատավարձի ցուցանիշով զգալիորեն գերազանցում է Ադրբեջանին, սակայն, զիջում է Վրաստանին:
Միջին աշխատավարձերի լավագույն ցուցանիշով երկրների առաջին 10-յակում են. Նորվեգիան` $7050, Ավստրալիան` $5200, Նոր Զելանդիան` $4700, ԱՄՆ-ն` $4500, Գերմանիան` $4500, Կանադան` $3600, Ճապոնիան` $3400, Ֆրանսիան`$3400, Իտալիան` $3200, Հարավային Կորեան` $2800:
ՌԴ-ում միջին աշխատավարձը $800 է: ԱՊՀ երկրների մեծ մասում միջին աշխատավարձն ամսական $100-200 է, աֆրիկյան երկրներում`ընդամենը $50:
Վարկանիշում հաշվի չեն առնված հարկերը, որոնք տարբեր են: Ուստի իրական տարբերությունը կարող է չհամընկնել վարկանիշում ներկայացվածի հետ:
Աշխատանքի տևողությունն ըստ երկրների նույնպես տարբեր է: Ամերիկացիները, ռուսները, ճապոնացիները նշված աշխատավարձը ստանալու համար շաբաթական առնվազն 40 ժամ են աշխատում: Ֆրանսիացիներն աշխատում են 35 ժամ, վիետնամցիները, քենիացիները, ֆիլիպինցիները` 48-55 ժամ: