Նոր տարվա կապակցությամբ Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը, որի շրջանակում հավաքագրվում է կոնֆետներ, քաղցրավենիք Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար ամանորյա փաթեթներ պատրաստելու համար:
Նախաձեռնության նպատակն է հանրության ուշադրությունը ուղղել Գյումրու տնակներով ապրող անապահով ընտանիքների խնդիրների վրա:
Կոնֆետները կարելի է բերել Երևանի Խորենացի 22 հասցեի Հայ օգնության ֆոնդի գրասենյակ: Արկղեր տեղադրվելու են նաև Երևանի և Գյումրիի մի շարք կազմակերպություներում:
Գյումրիում նախաձեռնությանն է աջակցելու Գյումրու «Ռոտարի ակումբը»:
Նախաձեռնությունը սկսվել է դեկտեմբերի 1-ից և շարունակվելու է մինչև դեկտեմբերի 23-ը:
Ֆեյսբուքում համապատասխան էջ է բացվել:
Նախաձեռնությունն առաջին անգամ իրականացվել է 2014թ. Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաների համար, որի արդյունքում հավաքագրվեց 500կգ կոնֆետ, ինչպես նաև խաղալիքներ և հագուստ և բաշխվեց Տավուշի մարզի 9 գյուղի 265 ընտանիքին: