27 հունիսի 2007 - 19:23 AMT
ԵԽԽՎ նախագահ Ռենե Վան դեր Լինդենը պատրաստվում է այցելել Հարավային Կովկասի երկրները
Եվրախորհդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե Վան դեր Լինդենը պատրաստվում է այցելել Հարավային Կովկասի երկրները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են ԵԽԽՎ մամլո ծառայությունում: «Այցելության ժամկետը դեռ որոշված չէ, սակայն այն անպայման կայանալու է»,- հայտնել են մամլո ծառայությունում:

Նշենք, որ Ռենե Վան դեր Լինդենը հայտարարել է Հարավային Կովկաս այցելելու իր մտադրության մասին Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի պատվիրակությունների հետ հանդիպմանը: Այցելությունը արձանագրային է եւ կատարվում է 2008 թվականի հունվարին ԵԽԽՎ նախագահի մանադատի ավարտման կապակցությամբ: