5 դեկտեմբերի 2016 - 10:20 AMT
Հակառակորդը Մարտունու ուղղությամբ կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետ

Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը (ավելի քան 50 անգամ)` հիմնականում կիրառելով ավտոմատ հրաձգային զինատեսակներ (մոտ 550 կրակոց) և դիպուկահար հրացաններ (33 կրակոց): Առաջնագծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը երկու անգամ օգտագործել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (ՁՀՆ-7):

ՊԲ առաջապահ ուժերը բոլոր ուղղություններով վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային բնագծի կայուն պաշտպանությունը:

Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական լարվածություն: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 85 անգամ, որի ընթացքում, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիս-արևելյան և արևելյան ուղղություններում, հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 մմ ականանետեր (37 ական) և ձեռքի հակատանկային ու հաստոցավոր ավտոմատ նռնականետեր (9 արկ):