6 դեկտեմբերի 2016 - 10:25 AMT
Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են.Լարսը բաց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Սարավան-Զանգեր, Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը:

Դիլիջանի ոլորաններում, Ապարան-Արագած, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Սպիտակ-Վանաձոր, Իջևան-Նոյեմբերյան, Զանգեր-Սարավան ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ, Մարտունի, Վայոց ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքներում, Սյունիքի մարզում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին տեղումներ ենձյան տեսքով:

Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: