Կանադան 2015-ի նոյեմբերից ավելի քան 35.000 փախստական է ընդունել Սիրիայից: Ակդ մասին ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Կանադան 2015-ի նոյեմբերից ի վեր երկրում ավելի քան 35.000 սիրիացի փախստական է ընդունել` կեսից ավելին ժամանել է Լիբանանից»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
2016-ի մարտի սկզբին միգրացիայի նախարար Ջոն Մաքքալումը հայտարարել էր, որ Կանադային հաջողվել է 25.000 փախստական ընդունել Սիրիայից, որոնց ի սկզբանե նախատեսվում էր տեղավորել երկրի տարածքում դեռ մինչ 2015-ի ավարտը: