6 դեկտեմբերի 2016 - 14:56 AMT
ԱԻՆ. Լարսում 232 տրանսպորտային միջոց է կուտակվել` 300-ից ավելի քաղաքացի

Վերին Լարսի անցակետում կուտակվել է 232 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 223 բեռնատար, 9 ավտոբուս (ընդահնուր 330 քաղաքացի), հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից պարբերաբար կապ է հաստատվում Վրաստանի ՃՇՇ ՕՀ-ի հետ, ով տեղեկատվություն է տրամադրում Լարսի ավտոճանապարհի վերաբերյալ:

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Վերին Լարսում մնացած մարդիկ ապահովվել են սննդով և առաջին անհրաժեշտության իրերով, անհրաժեշտության դեպքում նրանց նաև բուժօգնություն է տրամադրվում: