Armenia ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը, որի ավիատոմսերի արժեքը մեկ ուղղության համար սկսվում է 49 եվրոյից (մոտ 25.000 դրամ), տեղեկացնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը:
Չվերթերն իրականացվելու են Boeing 737-500 օդանավերով` շաբաթը երկու անգամ` երեքշաբթի և ուրբաթ: Չվերթի տևողությունն է 2 ժամ 10 րոպե:
Երևանից օդանավը մեկնելու է 17:30-ին, իսկ Վորոնեժում վայրէջք կկատարի 18:40: Վորոնեժից ինքնաթիռը կթռչի 19:40, իսկ 22:50 կլինի արդեն Երևանում:
«Armenia» ավիաընկերությունը նախատեսում էր այդ երթուղով կանոնավոր չվերթեր կազմակերպել դեռևս հոկտեմբերին, սակայն փաստաթղթային համաձայնեցման համար ուղևորափոխադրողին ավելի շատ ժամանակ պահանջվեց, քան ենթադրվում էր: